Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Կրակովը` բանակցային քարտեզի ևս մեկ կետ

Կրակովը` բանակցային քարտեզի ևս մեկ կետ
19.05.2013 | 11:09

Մայիսի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Քելին (ԱՄՆ) Կրակովում բանակցություններ են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են քննարկել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը առաջ տանելու հնարավոր ուղիները: Նախարարները վերահաստատել են տարածաշրջանի խաղաղությանը նպաստելու իրենց հանձնառությունը: Համանախագահները անհրաժեշտ են համարում ձեռնպահ մնալ այնպիսի հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը, վնասել խաղաղ գործընթացին: Նրանք նախարարների հետ քննարկել են հաշտության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը նպաստող և վստահությունն ամրապնդող միջոցները: Մայիսի վերջին համանախագահները կլինեն տարածաշրջանում` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ քննարկելու այդ հարցերը:

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ